Գազայի կառավարության մամուլի գրասենյակի ղեկավար Սալամեհ Մարուֆը նախազգուշացրել է, որ շրջանը կարող է վերածվել «զանգվածային գերեզմանոցի», եթե Իսրայելի շրջափակման եւ հարձակումների տակ գտնվող Գազայում օգնության կանչերի պատասխանը հետաձգվի։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Մարուֆն ասել է, որ Գազայի հատվածում հումանիտար տեսանկյունից վտանգավոր շրջադարձ է եղել: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման ամբողջական դադարեցմամբ տարածաշրջանում լրջորեն վատանում են կենցաղային պայմանները։
Մարուֆին շեշտել է, որ Իսրայելը փորձում է «ամբողջությամբ քանդել բնակավայրերը եւ բռնի տեղահանել հարյուր հազարավոր մարդկանց իրենց տներից, ինչպես նաեւ ոչնչացնել ընտանիքները՝ ամբողջությամբ ավերելով նրանց տները»։ «Հարձակումների հետեւանքով կան մեծ թվով զոհեր, որոնց դիահերձարանները չեն կարողանում տեղավորել, եւ վիրավորներ, որոնցով լի են հիվանդանոցները, վիրահատարաններն ու վերակենդանացման բաժանմունքները»,- ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը: