Իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով Գազայում ավերվել է ավելի քան 2,3 հազար շենք, որոնցում ապրելն անհնար է:
Դրա մասին ասված է Միավորված ազգերի կազմակերպության հոկտեմբերի 12-ի զեկույցում: Նշվում է, որ ավելի քան 338 հազար մարդ Գազայում ստիպված են եղել լքել իրենց տները։