ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ այս պահին Իսրայելում ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ հայեր բնակվում են Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ քաղաքներում:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների եւ անհատների հետ: ՀՀ դեսպանության թեժ գիծը 24-ժամյա ռեժիմով գործում է հոկտեմբերի 9-ից: Մինչ օրս ստացված հեռախոսազանգերի հիմնական հարցերը վերաբերում են Իսրայելից Հայաստան չվերթերի առկայությանը:
Ներկա պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիները կատարում են չվերթեր։
Ըստ ՀՀ ԱԳՆ հայտարարության՝ Իսրայելում ՀՀ դեսպանությունում շարունակում է գործել թեժ գիծը՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաեւ WhatsАpp եւ Viber հավելվածներով: