ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձներին համահունչ բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ի փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետեւանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների եւ առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը: