Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի զինվորական դատարանում սկսվել է Լաչինի միջանցքում հուլիսի 29-ին ապօրինաբար ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Ադրբեջանական կողմն այս գործով տուժող է ճանաչել 59 հոգու։
Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել էր հոկտեմբերի 2-ին, որից հետո բոլոր նյութերն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան քննարկման: