ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժման ժամանակ իսրայելական ռազմակայանների մանրամասն քարտեզներ են ունեցել: Դրա մասին հայտնել է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով գրոհների վայրերում՝ սպանված գրոհայինների իրերում հայտնաբերված փաստաթղթերին: Պարբերականը նշել է, որ որոշ զինյալներ ձեռքի տակ ունեցել են մարտավարական ձեռնարկներ, որոնք մանրամասն մատնանշում են զրահատեխնիկայի խոցելի գոտիները։
Բոլոր հրահանգները գրված են արաբերենով եւ վկայում են հարձակման պլանավորման բարձր աստիճանի եւ հետախուզության մեծ մասշտաբի մասին: