Բիշքեկում Ալա-Արչա պետական նստավայրում սկսվել է Անկախ պետությունների համագործակցության ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։
Մասնակցում են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ղրղզստանը։
Ակնկալվում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի ԱՊՀ երկրների տարածքում անվտանգության ապահովման հարցերին։ Կընդունվեն մի շարք որոշումներ՝ ամրապնդելու համակարգումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եւ կոռուպցիան:
Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ, բայց Կրեմլն ակնկալում է, որ նա միջոցառմանը կմիանա տեսակապով: