Ըստ Associated Press գործակալության՝ Եգիպտոսն ուժեղացրել է անվտանգությունը Գազայի հատվածի հետ իր սահմանների երկայնքով՝ այնտեղ տեղակայելով անվտանգության հազարավոր աշխատակիցների:
Եգիպտոսի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Կահիրեն ձեռնարկել է «աննախադեպ միջոցներ»՝ կանխելու համար Գազայի հատվածի հետ իր սահմանների խախտումները: Պաշտոնյան զգուշացրել է, որ Իսրայելի հնարավոր ցամաքային ներխուժումն այդ տարածք «կոպիտ սխալ» կլինի։
Ըստ պաշտոնյայի՝ Եգիպտոսն առաջարկել է Գազայի հատվածում անվտանգության գոտիներ ստեղծել եւ թույլ տվել, որ հումանիտար օգնությունն անցնի Ռաֆահ անցակետով:
Նա հավելել է, որ չնայած որոշ արեւմտյան պաշտոնյաների՝ ծրագրին աջակցությանը՝ Իսրայելը դեռեւս չի արձագանքել առաջարկին: