ՌԴ կառավարությունը մտադիր է ընդլայնել Հայաստանին նավթամթերք մատակարարելու հնարավորությունները։
ՌԴ նախարարների կաբինետը Պետդումային վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի կառավարությունների միջեւ բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Արձանագրությունը նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման՝ նավթային գուդրոնի (ձյութանման սեւ նյութ) մատակարարումները նավթային բիտումով (նավթագազ, նավթ, ասֆալտ եւ այլն) փոխարինելու հնարավորությունը։