Ֆրանսիայի հյուսիսային Արրաս քաղաքում սպանվել է տեղի դպրոցի ուսուցիչը։ Եվս մի քանի հոգի դանակահարվել են։ Նախնական տվյալներով երկու վիրավոր կա:
Հարձակվողը ձերբակալված է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ հարձակման ժամանակ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»։ Նրա շարժառիթները պարզվում են։ Տեղի ոստիկանությունը դեռեւս չի մեկնաբանել հարձակումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում անցկացվում է այսպես կոչված «Ցասման օրը», որը նախաձեռնել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները։ Պեկինում ոմն տղամարդ հարձակվել է Իսրայելի դեսպանատան աշխատակցի վրա եւ դանակահարել նրան։ Իսրայելի դիվանագիտական հաստատություններն ամբողջ աշխարհում հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ։
ՀԱՄԱՍ-ին աջակցող ցուցարարները հավաքվում են Իսրայելի սահմանին Լիբանանից եւ Հորդանանից։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արասի հյուսիսային համայնքում ուսուցչի սպանությունից հետո, ինչպես նաեւ Իսրայելի ճգնաժամի պատճառով աճող սպառնալիքների պայմաններում Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ սահմանել երկրում: