ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 13-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՌԴ դեսպանը անդրադարձել են տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին:
Հանդիպման մասին հայտնել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։