Լրագրողական մի շարք կազմակերպություններ Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել:
Նշվում է, որ թեեւ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել դրա մասին, սակայն որեւէ կերպ չի կարող արդարացվել կիրառված մոտեցումը։
«Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու, այլեւ հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։