Facebook-ի եւ Instagram-ի սեփականատեր Meta-ն հայտարարել է, որ արգելափակել է ՀԱՄԱՍ-ին աջակցող բոլոր գրառումներն իր հարթակներում, քանի որ ապատեղեկատվության ահագնացող աճի պատճառով Եվրամիությունն ուժեղացնում է ճնշումը սոցիալական մեդիա ընկերությունների վրա:
Ի պատասխան Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության եւ սոցիալական ցանցերում շրջանառվող ապատեղեկատվության՝ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը հայտարարել է, որ հարձակումից հետո առաջին երեք օրվա ընթացքում հեռացրել է ավելի քան 795 հազար եբրայերեն կամ արաբերեն բովանդակություն:
Meta-ն հայտնել է, որ նաեւ ժամանակավորապես ընդլայնում է բռնության եւ հրահրման դեմ իր քաղաքականությունը, ինչպես նաեւ հեռացնում է ՀԱՄԱՍ-ի ուժերի պատանդ վերցրած անձանց ցուցադրող բովանդակությունը, նույնիսկ եթե դրա նպատակը Գազայի իրավիճակին ուշադրություն հրավիրելն է:
Meta-ն հայտարարել է, որ տեղյակ է պատանդներին առնչվող կադրերը հեռարձակելու՝ ՀԱՄԱՍ-ի սպառնալիքներին, եւ անհապաղ կհեռացնի ցանկացած նման բովանդակություն ու կկանխի դրա կրկնօրինակների վերաբաշխումը:
ՀԱՄԱՍ-ի հասանելիությունն արգելված է Meta-ի բոլոր կայքերում: