2023-ի սեպտեմբերին ՀՀ 99 հարկ վճարող տուգանվել է չգրանցված վարձու աշխատող ունենալու համար։
«2023 թվականի սեպտեմբերի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է քաղաքացուն աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում»,– նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշված հարկատուներին ՊԵԿ-ը տուգանել է 62,2 միլիոն դրամի չափով: