Ադրբեջանական պատվիրակությունը դատապարտել է ԵԽԽՎ-ին՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը եւ համանուն խորհրդատվությունն ընդունելու համար։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձեւն ու հանձնարարական փաստաթուղթն անվանել է «ճշմարտությունից եւ փաստերից հեռու, որոնք կրկնում են հայկական քարոզչության հիմնական տարրերը»։
«Կտրականապես մերժում ենք մեր երկրի նկատմամբ դրսեւորված այս անարդար մոտեցումը եւ դա ընկալում ենք իբրեւ Եվրոպայի խորհրդում ժողովրդավարական արժեքների անկման ցայտուն օրինակ»,- ասված է պատվիրակության Ադրբեջանի հայտարարության մեջ։