Sky News-ը հայտնել է, որ Եգիպտոսը թույլ չի տալիս օտարերկրացիներին լքել Գազայի հատվածը։
Պաշտոնական Կահիրեն հայտարարել է, որ թույլ չի տա անցնել Ռաֆահի սահմանային դարպասով, քանի դեռ համաձայնագիր չի ստորագրվել, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Գազա։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Եգիպտոսը բետոնե բլոկներով փակում է Ռաֆահի անցակետը՝ Գազայի հատվածից բնակիչների հոսքը կանխելու համար։
Ներկա պահին Եգիպտոսից դեպի Գազայի հատված է շարժվում հումանիտար օգնություն տեղափոխող շարասյունը:
Թարմացում
Եգիպտոսն ու Իսրայելը քիչ առաջ պայմանավորվել են բացել «Ռաֆահ» անցակետը եւ թույլ տալ, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի վատթարացման պատճառով այնտեղ մնացած ԱՄՆ քաղաքացիները լքեն Գազայի հատվածը։
Տեղեկությունը հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Մերձավոր Արեւելք կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղեկցող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
Ըտս գործակալության՝ ԱՄՆ-ը բանակցություներ է վարել է Եգիպտոսի ու Իսրայելի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ անցակետը բաց կլինի տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչեւ երեկայոն 17:00-ն։