Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ Գազայի հատվածի հարավային շրջաններում 9:00-ից սահմանված հրադադարը կտեւի հինգ ժամ: Դրա մասին հայտնել են նաեւ իսրայելական լրատվամիջոցները:
Այդ ընթացքում Գազայի հատվածի բնակիչներից ոմանց կթույլտրվի՝ Ռաֆայի անցակետով մուտք գործել Եգիպտոս։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հարավում դեռևս հրադադար չի հաստատվել: Մինչ այդ ՑԱԽԱԼ-ը շտապել էր հայտարարել, որ «զինադադար» կոչվածը միակողմանի է։