Հոկտեմբերի 16-23-ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, նաեւ Լեռնային Ղարաբաղ: Ուշադրության կենտրոնում է լինելու հակամարտության հետևանքով մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
Նախատեսվում են հանդիպումներ պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։