«Լիքուդ» կուսակցությունից Քնեսեթի անդամ Դանի Դանոնը 103FM-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի բնակչության մեծ մասը հոկտեմբերի 7-ին եւ հետագա օրերին մասնակցել է հրեա ժողովրդի դեմ անկարգություններին, սպանություններին, առեւանգումներին եւ բռնաբարություններին: Պատգամավորը նշել է, որ նրանք ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները չէին, պարզապես խաղաղ բնակիչներ էին, որոնք ահաբեկիչների հետ ներխուժել էին Իսրայելի տարածք:
Ինչ վերաբերում է առեւանգված իսրայելցիներին, Դանոնն ընդգծել է, որ նրանցից մի քանիսը «մասնավոր անձանց ձեռքում է, ոչ թե կազմակերպությունների»: «Չեմ կարող ասել, որ ամբողջ հասարակությունն է մասնակցել դրան, տոկոսային հարաբերակցությամբ չեմ կարող ասել, միայն տեսեք լուսանկարները դեպքի վայրից»,- հավելել է նա: