Ըստ իսրայելական Mignews գործակալության՝ երբ Բելգիայի խորհրդարանի միակ հրեա պատգամավոր Մայքլ Ֆրեյլիխը հայտնաբերել է, որ իր երկրում ՀԱՄԱՍ-ի տեղական ինտերնետ տիրույթն անվճար է, որոշել է գնել այն եւ «չար կատակ խաղալ» ՀԱՄԱՍ-ի հետ. երբ համացանցում փնտրեք Hamas.be հասցեն, անմիջապես կհայտնվեք Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական կայքի անգլերեն տարբերակում:
«Տեսնելով բազմաթիվ հակաիսրայելական ցույցեր՝ ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի Եվրոպայում՝ ներառյալ իմ երկրում, ես նկատեցի, որ www.hamas.be կայքը դեռ հասանելի է»,- The Jerusalem Post-ին ասել է Մայքլ Ֆրեյլիխը։ Նա հավելել է, որ անմիջապես գնացել եւ գնել է այս կայքի տիրույթը, որպեսզի համոզվի, որ այս երկրում ՀԱՄԱՍ-ի ոչ մի ակտիվիստ չի որոշի որեւէ տագնապալից եւ ոչ ճիշտ տեղեկություն ստանալ»,- նշել է պատգամավորը։
«Ես գրանցեցի կայքը, եւ առաջին բանը, որ արեցի, այն վերահղեցի դեպի Իսրայելի պաշտպանության կայք: Այսպիսով՝ ներկայում յուրաքանչյուր ոք, ով մտնում է այս կայք, հայտնվում է Իսրայելի պաշտպանության նորությունների կայքում»:
Ֆրեյլիխը հավելել է, որ ուղերձը շատ պարզ է. յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է աջակցել ՀԱՄԱՍ-ին, պետք է իմանա՝ «Իսրայելը կգա ձեր հետեւից»: