ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023-ի հոկտեմբերի 16-ի դրությամբ աջակցություն է ստացել 2649 շահառու: Վճարվել է շուրջ 1 միլիարդ 950 միլիոն դրամ։ 2022-ի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամի չափով:
Նախարարությունից հայտնել են նաեւ, որ ծրագրից առ այսօր աջակցություն է ստացել 8101 շահառու. 1337-ը՝ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, 2366-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 4398-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում։