Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ու Անդրկովկասում տեղի ունեցած փոփոխությունները։
Ռաիսին Գազայի շրջափակումը, կանանց եւ երեխաների սպանությունը, ինչպես նաեւ Գազայի հատվածում ցամաքային գործողության հնարավորությունը, ընտրված եւ օրինական կառավարության վրա հարձակումը համարել է երկարատեւ եւ լայնածավալ պատերազմի պատճառ:
Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները քննարկել են նաեւ Անդրկովկասում տիրող իրավիճակը։