Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները չեն ներկայացել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)՝ նման կերպ չաջակցելով 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինի նախագահությունը ոչ լեգիտիմ ճանաչելու բանաձեւին։
Ըստ բանաձեւի՝ Պուտինի 23-ամյա իշխանությունը Ռուսաստանը վերածել է իր հարեւանների տարածքային ամբողջականությանը եւ միջազգային կարգին սպառնացող դե ֆակտո բռնապետության։ ԵԽԽՎ-ն անդամ երկրներին կոչ է անում չճանաչել Պուտինի լեգիտիմությունը, եթե նա սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կրկին դառնա Ռուսաստանի նախագահ։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի իշխող կուսակցության անդամները չէին ներկայացել խնդրո առարկա նիստին։ Վրաստանից ընդունված բանաձեւին կողմ է արտահայտվել ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից Քեթեւան Թուրազաշվիլին: