Ռուսաստանում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին, ամենայն հավանականությամբ, կթույլատրեն ուսուցիչ եւ մարզիչ աշխատել, սակայն մի շարք պայմանների դեպքում:
Ըստ Պետդումա ներկայացված օրինագծի՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածին կթույլատրեն ուսուցիչ եւ մարզիչ աշխատել բանտից ազատվելուց առնվազն 10 տարի անց: Երկրորդ՝ հանցագործությունը չպետք է առնչված լինի սպանությանը, սեռական բռնությանը, ընտանիքին կամ անչափահասներին: Երրորդ՝ ազատության մեջ գտնվող նախկին բանտարկյալը պետք է իրեն անբասիր պահի, «զբաղվի սոցիալական եւ բարեգործական գործունեությամբ»: