«Երկար պատերազմ է լինելու, գինը մեծ կլինի, բայց մենք հաղթելու ենք հանուն Իսրայելի, հրեա ժողովրդի եւ այն արժեքների, որոնց հավատում են երկու երկրները»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին հավատարմությունը եւ խոստացել ԱՄՆ աջակցությունը։