Պակիստանի կառավարության նախկին ղեկավար, ընդդիմադիր «Թեհրիկ-ի-Ինսաֆ» («Արդարության շարժում») կուսակցության նախագահ Իմրան Խանին պետական գաղտնիքների բացահայտման դեպքում սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։
Դրա մասին Իսլամաբադի Գերագույն դատարանում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է հատուկ դատախազ Ռաջա Ռիզվան Աբասին։
Պետական գաղտնիքի խախտմանն առնչվող գործերի հատուկ դատարանը Խանի դեմ հոկտեմբերի 17-ին պաշտոնական մեղադրանք կներկայացնի։