Եվրամիությունը Եգիպտոսով կբացի օդային կամուրջ դեպի Գազա: Դրա մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Գազայի պաղեստինցիները հումանիտար օգնության կարիք ունեն: Նրանք չպետք է վճարեն ՀԱՄԱՍ-ի բարբարոսության համար: Բացի Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնությունը եռապատկելուց՝ մենք կազմակերպում ենք ԵՄ-ի մարդասիրական օդային կամուրջ Եգիպտոսով դեպի Գազայի հատված: Առաջին երկու թռիչքները կլինեն այս շաբաթ»,- X-ի գրառման մեջ նշել է Եվրահանձնաժողովի նախագահը: