Իսրայելը 10 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել ԱՄՆ-ից: The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ ամերիկացի օրենսդիրներն ու Սպիտակ տունն այժմ օգնության փաթեթ են մշակում Իսրայելի եւ Ուկրաինայի համար։
Միեւնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։
Ըստ իսրայելական The Times of Israel պարբերակլանի՝ Բայդենը կայցելի նաեւ Ամման, որտեղ կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահի, Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսսիի եւ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ՝ Գազայում հումանիտար իրավիճակը քննարկելու համար: