Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հոկտեմբերի 17-ին ճեպազրույցում ասել է, որ Գազայի հատվածի կարգավիճակը Իսրայելի ծրագրված գործողություններից հետո «համաշխարհային հարց» կլինի միջազգային քննարկումների համար:
Այն հարցին, թե արդյոք իսրայելական բանակը նախատեսում է գրավել եւ կառավարել Գազայի հատվածը, Հագարին պատասխանել է. «Մենք դիտարկել ենք բոլոր հնարավոր արդյունքները: Կառավարության կաբինետը քննարկում է դա: Ինչպիսին կլինի իրավիճակը այս տարածաշրջանում՝ նույնպես գլոբալ հարց է»:
Հագարին նաեւ ընդգծել է, որ հրադադարի հարց չի քննարկվում։ «Մենք շարունակում ենք պատրաստվել պատերազմի հաջորդ փուլերին»,- ասել է նա։