Գազայի եւ Լիբանանի հետ սահմանակից իսրայելական բնակավայրերի բնակիչները տարհանվել են: «Հեզբոլլահ» խմբավորումը ժամանակ առ ժամանակ Լիբանանի կողմից հրթիռներ է արձակում՝ փորձելով միաժամանակ ներթափանցել փոքր խմբերով: Իսրայելը հակադարձում է հրետանու եւ ավիացիայի հարվածներով։
Իսրայելական բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հոկտեմբերի 17-ին հայտնել է, որ Իսրայելը հակամարտության սրման սկզբից երկրի հարավից՝ Գազայի եւ Լիբանանի հատվածի հետ սահմանին հարող բնակավայրերից, ավելի հեռու եւ անվտանգ շրջաններ է տարհանել մոտ 28 համայնքի 500 հազար մարդու: Նրանք գտնվում են Լիբանանի սահմանից երկու կիլոմետր (1,2 մղոն) հեռավորության վրա: