«Մեր ինքնաթիռները կհասնեն ամեն տեղ… յուրաքանչյուր հրթիռ ունի նախանշված հասցե։ ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ մեր ձեռիքց չի պրծնելու»,- նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 նավատորմի օդաչուների եւ տեխնիկական անձնակազմի հետ Նեւաթիմ ավիաբազայում հանդիպման ժամանակ։
«ՀԱՄԱՍ-ի անդամները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ մեռնել իրենց դիրքերում, կա՛մ անվերապահ հանձնվել։ Երրորդ տարբերակը տրված չէ. մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը եւ կզրկենք նրան բոլոր հնարավորություններից»,- ասել է նախարարը։