Այսօր լուսանկարիչ Վահան Քոչարի հիշատակի օրն է։ Արդեն երեք տարի նա մեզ հետ չէ, բայց սպասումը, որ Հայաստանում լուսանկարչության թանգարան ունենալու նրա երազանքն իրականություն կդառնա, դեռ մնում է։
Վահան Քոչարը կյանքի վերջին տասնամյակում արել էր հնարավորը, որ թանգարան ստեղծելու համար պակասեր միայն տարածքը կամ շենքը։
Նրա հետազոտական ու հավաքչական ահռելի աշխատանքն այդպես էլ մնում է ընտանեկան արխիվում, եւ ոչ ոք չի մոտենում դրան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թանգարանը գրեթե պատրաստ է, կամք չկա |
Մինչդեռ լուսանկարչությունն՝ իր ծագման օրերից մինչեւ թվային դարաշրջան, կարող էր դառնալ մեր ազգային «բրենդ»-ներից մեկը։