Ի պատասխան օրերս տարածված լուրերի, թե Wildberries-ը կրկնակի գանձում է կատարում հաճախորդներից, ընկերությունից հայտնել են, որ քարտերից գանձումները կատարվել են միայն այն ապրանքների գնի չափով, որոնց դիմաց վճարումը չի կատարվել:
Ինչ վերաբերում է ապրանքի փոխարինման դեպքում արժեքի փոխհատուցմանը, ընկերությունից պարզաբանել են, որ գումարի վերադարձը գործում է նաեւ Հայաստանում։ Հայտնել են նաեւ, որ հոկտեմբերի 16-ից Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է վաճառողներին գումար վերադարձնել, եթե նրանց ապրանքները փոխարինվել են։