ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն հրապարակել է բուհերի ցանկը, որտեղ կարող են ուսումը շարունակել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:
Ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, եւ տարբեր պետական բուհերում նույն կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վճարների չափերը 2023-2024 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների: