ԵՄ առաքելությունը X-ի իր էջում տեղեկացրել է, որ բացել է իր օպերատիվ բազան Եղեգնաձորում։
Ըստ առաքելության ծրագրի՝ սա վերջին բազան էր, որը կենտրոնանալու է հիմնականում Արարատի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա:
Նոր բազայի ժապավենը կտրել են ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը եւ Եղեգնաձորի փոխքաղաքապետը: