ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Անդրադարձել են երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաեւ հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:
Քննարկել են նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակի շուրջ հարցեր: