Բրիտանական նավատորմի նավերը շարժվում են դեպի Արեւելյան Միջերկրական ծով՝ Իսրայելին աջակցելու համար: Տեղեկությունը հայտնել է բրիտանական Janes պարբերականը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ Պենտագոնը «Ջերալդ Ֆորդ» եւ «Դուայթ Էյզենհաուեր» հարվածային ավիակիրների գլխավորությամբ ռազմանավերի երկու խումբ է ուղարկել Միջերկրական ծովի արեւելյան հատված՝ Իսրայելի դեմ թշնամական գործողությունները զսպելու համար:
Ըտս CNN-ի՝ ամերիկյան եւ բրիտանական ռազմանավերը նախատեսված չեն Գազայում կամ իսրայելական այլ գործողություններին մասնակցելու համար, սակայն ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերի առկայությունը հստակ ուղերձ է Իրանին եւ տարածաշրջանի իրանական ուժերին, ինչպիսին է Լիբանանի «Հեզբոլահը»: