Հորդանանի արտգործնախարարությունը դատապարտել է Գազա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Մոհամդանի հիվանդանոցի ռմբակոծությունը, որը տարբեր գնահատականներով հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։
Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հարձակման համար մեղադրել է Իսրայելի պաշտպանության բանակին, թեեւ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն հաստատում այդ հատվածում ավիահարվածների մասին տեղեկությունները։
Գազայի Ալ-Մոհամդանի հիվանդանոցի ռմբակոծությունից հետո Հեբրոնում (արեւելյան Երուսաղեմ) հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Հորդանանի ԱԳՆ-ի հայտարարությունից անմիջապես հետո ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները փորձել են գրոհել Ամմանում Իսրայելի դեսպանատունը։ Կատաղած ամբոխը կրակ է վառել ցանկապատի շուրջը։ Ներկա պահին ցույցեր են ընթանում նաեւ Անկարայում Իսրայելի դեսպանատան եւ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ։
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, նկատի ունենալով ահաբեկչական հարձակումների հավանականությունը, իր երկրի քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիան, ինչպես նաեւ չճամփորդել Մերձավոր Արեւելքի երկրներ: Խորհուրդ է տրվել անհապաղ լքել նաեւ Սինայի թերակղզին։