Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է ռազմաօդային ուժերի տեսագրությունը, որտեղ երեւում է Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի տարածքը հրթիռի հարվածից առաջ եւ հետո: Իսրայելական զինվորականները կրկին հայտարարել են, որ տեսագրությունում «Իսլամական ջիհադի» արձակած հրթիռն է։
Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ եթե իսրայելական հրթիռը խոցեր Գազայի հիվանդանոցը, ապա հարվածի վայրում ձագարի նման մեծ խառնարան կթողներ։
Որպես ապացույց՝ գերատեսչությունը ցուցադրել է Գազայում պայթյունի վայրի անօդաչու թռչող սարքի կադրերը, ինչպես նաեւ խառնարանների նկարներ, որոնք սովորաբար թողնում են իսրայելական հրթիռները։