ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա մասնավորապես նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է՝ կառուցված 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի շարքի հիման վրա։
Զախարովան հայտարարել է. որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման կոնկրետ քայլերի վերաբերյալ ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել:
«Մեր աշխատանքում ելնում ենք փոխադարձության, հարգանքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից եւ երկու երկրների ինքնիշխանության իրավասությունից»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։