Ռուսաստանում Իսրայելի դեսպան Բեն Ցվին, պատասխանելով ռուսական «Lenty.ru»-ի հարցին, հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետեւանքով զոհվել է հարյուրից քիչ մարդ։
Նա նշել է, որ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման հետեւանքով զոհվածների թիվը տեխնիկապես չի կարող գերազանցել հարյուրը, քանի որ հրթիռն ընկել է ավտոկայանատեղիի վրա։ Նա զոհվածների թվի մասին ստույգ տեղեկություններ չունի, բայց համոզված է, որ այն հազիվ կարող է գերազանցել մի քանի տասնյակը։