Tonelab-ում մեկնարկել է բարեգործական համերգների շարք, որի նպատակն է հասցեական օգնություն տրամադրել ծայրահեղ բարդ վիճակում հայտնված արցախյան ընտանիքների:
Չորրորդ համերգի հասույթը կտրամադրվի յոթ անչափահաս երեխաներով մի ընտանիքի:
Մհեր Նալբանդյանը, Մհերի կինը եւ նրանց երեք երեխաները Ակնաբերդ գյուղից են: Հարձակման պահին տղամարդիկ եղել են դիրքերում, որտեղ զոհվել է Նազիկի ամուսինը՝ Արամը: Գորիսից նրանք տեղափոխվել են Մասիս քաղաք, որտեղ որոշ ժամանակ ապրել են մանկապարտեզի շենքում, իսկ այժմ հայտնվել են Չարենցավանում՝ հանրակացարանում: Փնտրում են միասին բնակվելու տուն, խնդրում են միայն՝ Եռաբլուրին հնարավորինս մոտ: Այժմ նրանց նաեւ միջոցներ են անհրաժեշտ՝ գոնե ժամանակավոր լուծում գտնելու համար: Ընտանիքի ամբողջական պատմությունը՝ միջոցառման էջում եւ Tonelab-ի Ինստագրամում:
Հոկտեմբերի 20-ին՝ 21:00-ին, վանաձորյան «Լավ Էլի» ռոք խումբը համերգ կտա հաջակցություն այս մեծ ընտանիքի: Մուտքի նվիրատվությունը 5000 դրամ է կամ ցանկացած ավելի մեծ գումար: Վայրը՝ Tonelab, Կորյուն 19ա: