Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:
Դունյա Միյատովիչը հայտնել իր այցի նպատակը՝ գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովմանն առնչվող:
Անդրադարձել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ հարցերի: