ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին Իսրայելում ունեցած իր ելույթում ասել է. «Միացյալ Նահանգները կանգնած է ձեր կողքին՝ ի պաշտպանություն ազատության, արդարության և խաղաղության, այսօր, վաղը եւ միշտ, մենք ձեզ խոստանում ենք»:
Սրա մասին հայտնել է The Times of Israel պարբերականը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դատելով իր տեսածից՝ հոկտեմբերի 17-ին Գազայում հիվանդանոցի ռմբակոծությունն Իսրայելի ձեռքի գործը չէ: