Բայդենի վարչակազմը հոկտեմբերի 18-ին պատժամիջոցներ է սահմանել: Որոշմամբ կդադարեցվի ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորումը, մասնավորապես՝ «Համասի գաղտնի ներդրումային պորտֆելը»: Որոշումը խոչընդոտ կստեղծի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանն առնչվող ֆինանսական միջնորդի եւ Գազայում գործող վիրտուալ արժույթի փոխանակման գործարքների համար:
Ահաբեկչությանն առնչվող հրամանագրով սահմանված պատժամիջոցներն ուղղված են Գազայում, ինչպես նաեւ Սուդանում, Թուրքիայում, Ալժիրում եւ Կատարում տեղակայված ինը անձանց եւ կազմակերպությունների դեմ: