Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը պայթյունից մի քանի ժամ անց Գազայի հիվանդանոցի ռմբակոծությունն անվանել է «կոտորած» եւ «ռազմական հանցագործություն»։ Աբդալլահը, սակայն, չի հրաժարվել իր մեկնաբանություններից այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը ցուցադրել է կադրեր, որոնք ապացուցում են, որ հարձակման համար պատասխանատու է «Իսլամական ջիհադը»:
«Ամբողջ տարածաշրջանն անդունդի եզրին է»,- ասել է Աբդալլահը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո։
Այդ հանդիպման ժամանակ Աբդալլահը ընդգծել է, որ իր երկիրը ոչ մի դեպքում ապաստան չի տրամադրի պատերազմից փախչող Գազայի բնակիչներին։ «Գազայի բնակիչների բարեկեցության հարցը պետք է լուծվի Գազայի ներսում»,- ընդգծել է Հորդանանի թագավորը: