Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի նախագահությամբ հոկտեմբերի 23–ին Լյուքսեմբուրգում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։
ԵՄ խորհրդի մամլո ծառայությունից հայտնել են, որ նիստի ընթացքում կարծիքներ կփոխանակվեն Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող իրադարձությունների վերաբերյալ: