Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը մեկնաբանել է Գազա մարդասիրական օգնություն հասցնելու թույլտվությունը։
«Քանի դեռ հարյուրավոր կանայք, երեխաներ, ծերեր եւ այլ առեւանգված մարդիկ գտնվում են ահաբեկիչների մոտ, մարդասիրական օգնություն չի կարելի թույլ տալ: Ուզո՞ւմ եք մարդասիրական օգնություն, ազատե՛ք պատանդներին»,- ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն արդեն մեկնել է Իսրայելից, քննարկել էր այլընտրանքային տարբերակներ, որոնք կապահովեն Եգիպտոսից սննդի, դեղորայքի եւ ջրի միայն նվազագույն մատակարարումները՝ պայմանով, որ այդ պաշարներից ոչ մեկը ՀԱՄԱՍ-ին չփոխանցվի: