Իսրայելի առողջապահության նախարարությունը զենք կրելու արտոնագիր ունեցող իսրայելցիներին հորդորել է կամավոր աշխատել հիվանդանոցներում որպես անվտանգության աշխատակիցներ:
Բանն այն է, որ բուժհաստատությունները խոցելի են դարձել, քանի որ պահեստազորի հսկիչներից շատերը զորակոչվել են բանակ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ անվտանգության իրավիճակի վատթարացման դեպքում բժշկական կենտրոնները ստիպված են լինելու հույսը դնել կամավորների վրա։