Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության ոլորտում գրանցվել է ավելի քան 6 հազար խախտում: Ավելի քան 8,7 միլիոն կեղծված ապրանքների թվում են հագուստը եւ կոշիկը, խաղերը եւ խաղալիքները, ավտոպահեստամասերը, տպագիր եւ դեղագործական ապրանքները եւ այլն։
Սրա մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան։
Ըստ նրա՝ պատճառը ապրանքաշրջանառության էական նվազումն է, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի կտրուկ ակտիվացումը, որը թույլ է տալիս կեղծված ապրանքների տարածման գաղտնի սխեմաներ կիրառել։